Меню

Армянская молитва с переводом

Молитва Отче наш на Армянском языке “Hayr Mer”, текст с транскрипцией и переводом, русскими буквами: слушать, распечатать, скачать на телефон

Произносить молитву можно на разных языках. Ее смысл, как и посыл просящего, в этом случае одинаковый. Многие ошибочно полагают, что Отче наш читается только на русском, в действительности обращение к Господу переведено со многих языков, включая армянский. Этот текст считается главным у представителей церкви разных направлений христианства (католиков, православных и других).

«Молитва Отче наш на Армянском языке (текст русскими буквами)»

Когда читается обращение к Господу, необходимо понимать смысл произносимых слов. При этом выполняются следующие правила:

  • вкладывается глубина в каждую фразу, нужно не просто читать их, но чувствовать правдивость, истину, которая сокрыта в словах, это позволяет ощутить доверие к Господу, надежду, его помощь;
  • важно стараться понять, о чем говорится, это позволит усилить связь со Всевышним, следует придерживаться данного правила, когда читается молитва на армянском языке или озвучиваются другие ее иностранные версии;
  • если молящийся совершает ритуал (обращение к Господу), ничем не подкрепляя его (не выполняются заповеди), то это превращается в чтение простого текста, так как просящий ничего не отдает Богу, а лишь хочет получить от него мирскую благость, а любое лукавство, даже если оно возникает неосознанно, является недопустимым при общении с Отцом Небесным;
  • важна также искренность: когда читается Отче Наш на армянском языке, при этом необходимо сильно устремляться к Богу, проговаривая слова от чистого сердца, в общении с Богом важна чистота помыслов, раскаянье в грехах, устремление к Отцу Небесному и его любви.

Армянскую молитву русскими буквами следует читать тем, кто решил изучать этот язык, а также людям, чьи предки живут в Армении. Также этот вариант обращения к Господу можно выбрать, как основной, если появилось желание посетить эту страну. Такое желание естественно возникает и у тех, кто решил переехать в Армению жить. Чтобы понимать текст, который пока читается русскими буквами, рекомендуется иметь под рукой перевод.

Ев ми танир змез и порцутивн,

«Отче наш» на Армянском, слушать онлайн бесплатно

Современные технологии позволяют не только читать, но и воспринимать священные слова в записи. Этот способ облегчает изучение текста, слова запоминаются подсознательно. Но недостаточно просто читать Отче наш на армянском языке русскими буквами с переводом этой молитвы и транскрипцией, важно понимать смысл. Так, многие священнослужители стремились расшифровать скрытое послание, переводили текст, искали синонимы, переводили образные выражения в доступной для понимания форме, но это позволяло найти смысл отдельных фраз и слов.

Лишь некоторое время назад прояснилась основная мысль. Ее открыл один из священнослужителей, когда пытался понять текст, читая его полностью, а не отдельными фрагментами. Так, он понял, что весь смысл сводится к постоянному устремлению к Богу. Человек должен выполнять заповеди, поставить во главе угла любовь ко Всевышнему.

Если читать или слушать это обращение к Отцу Небесному, то действительно можно уловить посыл, который объединяет все отдельно сказанные фразы – любить Бога превыше всего, тогда удача будет всегда с просящим. Всевышний вознаградит его здоровьем, средствами, необходимыми для существования. Молитву Отче наш на армянском слушать нужно именно с таким настроем.

Распечатать молитву и сохранить на телефон

Важно, чтобы текст был всегда под рукой. Его можно бесплатно скачать на персональный компьютер. Альтернативный вариант – сохранить картинку, фото изображения святого или Иисуса Христа с текстом.

Источник статьи: http://vremyamolitvy.ru/otche-nash/molitva-otche-nash-na-armyanskom-yazyke/

Աղոթքներ (молитвы)

ԱՂՈԹՔՆԵՐ (молитвы на армянском языке)

Աղոթք ճաշից հետո


ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ (Господня молитва «Отче наш»)

Հա՛յր մեր որ յերկինս ես,

Սուրբ եղիցի անուն Քո

Եկեսցէ արքայութիւն Քո

Եղիցին կամք Քո

Որպէս յերկինս եւ յերկրի։

Զհաց մեր հանապազորդ

Տո՛ւր մեզ այսօր.

Եւ թող մեզ զպարտիս մեր,

Որպէս եւմ եք

Թողումք մերոց պարտապանաց։

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,

Այլ փրկեա՛ զմեզ ի չարէն.

Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն

Եւ փառք յաւիտեանս. ԱմԷն:

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ (Молитва Святой Богородице)

Անկանիմք առաջի քո, սուրբ Աստուածածին, և աղաչեմք զանարատ զկոյսդ, բարեխօսեա վասն անձանց մերոց, և աղաչեա զմիածին Որդիդ փրկել զմեզ ի փորձութենէ և յամենայն վտանգից մերոց: Ամէն։

Դո՛ւ, Տիրուհի, որ համարձակ ես քո Միածին Որդու առաջ, աղաչի՜ր Իր արյամբ գնված հոտի համար, որպեսզի Նա պահի Իրեն ապավինողներին չարի բոլոր որոգայթներից և զանազան փորձություններից։ Ամեն։

ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ «ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՍՎԱՆԻՄ» (Святой Нерсес Шнорали «С верой исповедую»)

Հավատով խոստովանում

Եվ երկրպագում եմ Քեզ,

Հայր և Որդի և Սուրբ Հոգի,

Անստեղծ և անմահ բնություն,

Արարիչ հրեշտակների և մարդկանց

Եվ բոլոր եղածների.

Ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Հավատով խոստովանում

Եվ երկրպագում եմ Քեզ,

Անբաժանելի լույս,

Միասնական Սուրբ Երրորդություն

Եվ մի Ասվածություն,

Արարիչ լույսի և հալածիչ խավարի,

Հալածիր իմ հոգուց

Խավարը մեղքերի և անգիտության,

Եվ լուսավորիր

Միտքն իմ այս ժամին`

Աղոթելու ի հաճույս Քեզ

Եվ Քեզանից ընդունելու

Իմ խնդրանքները.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Հայր երկնավոր,

Աստված ճշմարիտ,

Որ առաքեցիր Քո սիրելի Որդուն

Փնտրելու մոլորյալ ոչխարին,

Մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ,

Ընդունիր ինձ

Ինչպես անառակ որդուն,

Եվ հագցրու ինձ

Նախկին պատմուճանը,

Որից զրկվեցի մեղքի պատճառով.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Որդի Աստուծո, Աստված ճշմարիտ,

Որ խոնառհվեցիր հայրական ծոցից

Եվ մարմին առար

Սուրբ Կույս Մարիամից

Մեր փրկության համար.

Խաչվեցիր, թաղվեցիր

Եվ հարություն առար մեռյելներից

Եվ փառքով համբարձվեցիր

Հոր մոտ.

Մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ,

Հիշիր ինձ ինչպես ավազակին,

Երբ գաս Քո Արքայությամբ.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Հոգի Աստուծո, Աստված ճշմարիտ,

Որ իջար Հորդանան

Եվ Վերնատուն

Եվ լուսավորեցիր ինձ մկրտությամբ

Սուրբ Ավազանի,

Մեղանչեցի երկնքի և Քո առաջ,

Մաքրիր ինձ վերստին,

Աստվածային Քո հրով

Ինչպես հրեղեն լեզուներով`

Սուրբ առաքյալներին.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Անստեղծ բնություն,

Մեղանչեցի Քո դեմ իմ մտքով,

Հոգով և մարմնով,

Մի հիշիր մեղքերն իմ նախկին

Քո սուրբ անվան համար.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Ամեն ինչ տեսնող,

Читайте также:  Молитвы спиридону тримифунтскому полное собрание

Մեղանչեցի Քո դեմ,

Մտքով, Խոսքով և գործով,

Ջնջիր ձեռագիրն իմ հանցանքների

Եվ գրիր անունն իմ

Կյանքի գրքի մեջ.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Գաղտնիքներ Քննող

Մեղա Քեզ կամա և ակամա,

Գիտակցաբար և անգիտակցաբար,

Թողություն շնորհիր մեղավորիս.

Քանզի ծնունդից սուրբ Ավազանի

Մինչև այսօր

Մեղանչել եմ

Քո Աստվածության առաջ

Իմ զգայարաններով

Եվ մարմնիս բոլոր անդամներով.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Ամենախման Տեր,

Իմ աչքերին պահապան դիր

Քո սուրբ երկյուղը

Այլևս անպատկառ չնայելու,

Եվ ականջներիս`

Չախորժելու լսել

Չար խոսքեր,

Եվ բերանիս` սուտ չխոսելու,

Եվ սրտիս`

Չարը չխորհելու,

Եվ ձեռքերիս,

Անիրավություն չգործելու,

Եվ ոտքերիս,

Չգնալու անօրենության

Ճանապարհով,

Այլ ուղղիր շարժումը սրանց`

Ամեն ինչում միշտ լինելու

Ըստ Քո պատվիրանների.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Հուր կենդանի Քրիստոս,

Քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա

Բորբոքիր իմ մեջ,

Որպեսզի այրի ախտն իմ հոգու,

Եվ սրբի իմ խղճմտանքը,

Եվ մաքրի մեղքերն իմ մարմնի,

Եվ վառի Քո գիտության լույսն

Իմ սրտում.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Հոր իմաստություն` Հիսուս,

Տուր ինձ իմաստությունը`

Ամեն ժամ Քո առջև

Բարին խորհելու, խոսելու և գործելու

Եվ փրկիր ինձ

Չար մտքերից, խոսքերից

Եվ գործերից.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Բարիք կամեցող,

Տեր կամարար,

Մի թող ինձ

Անձիս կամքով գնալ,

Այլ առաջնորդիր ինձ`

Լինելու միշտ

Ըստ Քո բարեսեր կամքի,

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Արքա երկնավոր,

Տուր ինձ Քո արքայությունը,

Որ խոստացար Քո սիրելիներին,

Եվ զորացրու սիրտս`

Մեղքերն ատելու

Միայն Քեզ սիրելու

Եվ կամքդ կատարելու.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Խնամող արարածների,

Պահիր Խաչիդ նշանով

Հոգիս և մարմինս

Մեղքերի պատրանքներից,

Դևերի փորձություններից,

Անիրավ մարդկանցից

Եվ բոլոր վտանգներից

Հոգու և մարմնի.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Բոլորի պահապան Քրիստոս.

Թող Քո Աջը հովանի լինի ինձ վրա

Գիշեր և ցերեկ

Տանը նստելիս,

Ճանապարհ գնալիս,

Ննջելիս և արթնանալիս,

Որպեսզի երբեք չսասանվեմ.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Աստված իմ, որ բացում ես ձեռքդ

Եվ լցնում բոլոր արարածներին

Քո ողորմությամբ,

Քեզ եմ հանձնում անձն իմ,

Դու հոգա և պատրաստիր

Հոգուս և մարմնիս կարիքներն

Այսուհետև մինչև հավիտյան.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Մոլորվածներին դարձի բերող,

Ետ դարձրու ինձ

Իմ չար սովորություններից

Բարի սովորության,

Եվ բևեռիր իմ հոգում

Սոսկալի օրը մահվան,

Երկյուղը գեհենի

Եվ սերն արքայության,

Որպեսզի զղջամ մեղքերս

Եվ գործեմ արդարություն.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Անմահության աղբյուր,

Բխեցրու Իմ սրտից

Զղջման արցունքներն

Ինչպես պոռնիկին,

Որպեսզի լվանան հոգուս մեղքերը

Նախքան հեռանալն իմ

Այս աշխարհից.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Պարգևիչ ողորմության,

Պարգևիր ինձ

Ուղղափառ հավատով

Եվ բարի գործով

Եվ Քո սուրբ Մարմնի

Եվ Արյան հաղորդությամբ

Գալ Քեզ մոտ.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Բարերար Տեր,

Ինձ բարի հրեշտակի

Հանձնիր

Հոգիս քաղցրությամբ ավանդելու,

Եվ անխռով անցկացնելու

Դևերի չարությունից,

Որոնք երկնքի ներքո են.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Լույս ճշմարիտ` Քրիստոս,

Արժանացրու հոգիս

Ուրախությամբ տեսնելու

Քո փառքի լույսը

Կոչման օրը

Եվ բարիքների հույսով

Հանգչելու արդարների օթևաններում

Մինչև Քո գալստյան մեծ օրը.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Արդար դատավոր,

Երբ Հոր փառքով գաս դատելու

Ողջերին և մեռյալներին.

Մի մտիր դատի

Քո ծառայի հետ,

Այլ փրկիր ինձ

Հավիտենական հրից

Եվ լսելի արա ինձ

Արդարների կանչն երանավետ

Դեպի երկնքի արքայությունդ.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Ամենողորմ Տեր,

Ողորմիր բոլոր

Քեզ հավատացողներին,

Յուրայիններիս և օտարներին,

Ծանոթներին և անծանոթներին,

Ողջերին և մեռյալներին,

Թողություն շնորհիր

Նաև թշնամինեչիս և ատողներին

Ինձ դեմ գործած

Հանցանքների համար

Ետ դարձրու նրանց չարությունից,

Որ ունեն ինձ դեմ,

Որպեսզի արժանի լինեն Քո ողորմությանը.

Եվ ողորմիր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

Փառավորյալ Տեր,

Ընդունիր ծառայիդ աղաչանքները

Եվ ի բարի կատարիր

Իմ խնդրանքները

Բարեխոսությամբ

Սուրբ Աստվածածնի

Եվ Հովհաննես Մկրտչի

Եվ Սուրբ Սթեփանոս Նախավկայի

Եմ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի

Եվ սուրբ առաքյալների,

Մարգարեների,

Վարդապետների, մարտիրոսների,

Հայրապետների, ճգնավորների,

Կույսերի և Քո բոլոր

Երկնային և երկրային սրբերի.

Եվ Քե՛զ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ,

Փա՜ռք և երկրպագություն,

Հավիտյանս հավիտենից.

Ամեն:

Աղօթք Սրբոյն Գրիգորի Նարեկացւոց — Բան ԽԱ (Святой Григор Нарекаци «Книга скорбных песнопений», глава 41)

Որդի Աստուծո կենդանւոյ, օրհնեալ յամենայնի Հօրդ ահաւորի անքնին ծնունդ, որ տկարանայ առ ի քէն և ոչինչ: Որ ի ծագել անստւեր նշուլից ողորմութեան քո փառաց` հալին մեղք, հալածին դևք, ջնջին հանցանք, խզին կապանք, խորտակին շղթայք, կենդանածնին մահացեալք, բժշկին հարուածք, ողջանան վերք, բառնին ապականութիւնք, տեղի տան տխրութիւնք, նահանջին հեծութիւնք, փախնու խաւարն, մեկնի մեգն, մերժի մառախուղն, փարատի մռայլն, սպառի աղջամուղջն, վարանայ մութն, գնայ գիշերն, տարագրի տագնապն, չքանան չարիքն, հալածին հուսահատութիւնքն, և թագաւորէ ձեռն քո ամենակար, քաւիչդ ամենայնի: Որ ոչ եկիր կորուսանել զմարդկան ոգիս, այլ կեցուցանել. թող ինձ զանթիվ չարիսն իմ բազում ողորմութեամբդ: Զի դու միայն ես յերկնի անճառ և յերկրի անզնին, ի տարր գոյի և յեզրս ծագաց աշխարհի, սկիզբն ամենայնի և յամենայնի ամենայն լիմամբ օրհնեալ ի բարձունս: Եւ քեզ ընդ Հօր և Հոգւոյդ սրբոյ փառք յաւիտեանս. ամէն:

Տէր Աստուած մարդասէր, մարդասիրի Հօր որդի, դու ես պահապան եւ օգնական յուսացելոցս ի քեզ ողորմութեամբ քո ի ծառայս, եւ պահեա անփորձ ի չարէ եւ անսայթաք յորոգայթէ երեւելի եւ աներեւոյթ թշնամւոյն. պահեա ի չար աչաց եւ ի չար լեզուէ, ի սրոյ եւ յամենայն հարուածոց երեւելոց եւ աներեւոյթից պահեա զծառայս քո. ամէն:

Աղօթք վասն կապանաց դիւաց եւ կախարդաց, աղանդաւորաց եւ դատաստանի յաջողելոյ

Թագաւոր հզօր, ապաւէն ծարաւելոց, փրկիչ նեղելոց, որ վասն մեր խոնարհեցար ի հայրական ծոցոյ եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, մատնեցար, ըմբռնեցար, չարչարեցար, խաչեցար եւ թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ Հայր. զարթո զզօրութիւն քո եւ եկ ի կեցուցանել զգինս արեան քո Տէր, եւ մի տար գերել սատանայի զքո փրկեալս, եւ մի տար բնակութիւն չարին` զտաճար անուանդ քոյ սրբոյ. եւ մի զլքեալս քեզ մարմին եւ անդամ թողուլ ի կոխումն եւ ի կատականս չարին. այլ գթա ի քո արարածս արարչական սիրով. Տէր, ողորմեա մեզ, զի ի Խաչ պարծելով պարծեցաք, եւ պահելով պահեսէ զմեզ յերեւելի եւ աներեւույթ թշնամւոյն. եւ լիցի պահապան ծառայիս Աստուծոյ. ամէն:

Читайте также:  Как живете да вашими молитвами

Չար իշխանքն հալածին,

Որք ընդ ծառայս քո մարտնչին.

Երեւելով նշան Խաչին,

Աներեւույթք կործանեսցին:

Տէր, ողորմեա (Господи, помилуй)

Ամենասուրբ Երրորդութիւն, տուր աշխարհիս խաղաղութիւն. և հիւանդաց բժշկութիւն. Ազգից Հայոց աիցելութիւն:

Տէր, ողորմեա

Արի Աստված հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց. հաս յօգնութիւն ծառայից քոց, լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա

Ամենասուրբ Երրորդութիւն, ի քէն հայցեմք մեզ օգնութիւն, ննջեցելոց արքայութիւն, Ազգիս Հայոց սեր, միութիւն:

Տէր, ողորմեա

Ողորմութիւն մեզ պարգևեա, զհիւանդ հոգիս մեր բժշկեա, ի բանսարկուէն զմեզ փրկեա և ի չարեաց անփորձ պահեա:

Տէր, ողորմեա

Խնդրեմք ի քէն արտասուելով և պաղատիմք զայս ասելով, զմեղս մեր մի յիշեսցես, այլ գթութեամբ քով քավեսցես:

Տէր, ողորմեա

Ժամանակին Նինվէացւոց. Արագ լուար ձայնի տղայոց. մի բարկանար մեղաց մերոց. զի ստեղծուած եմք ի ձեռաց քոց:

Տէր, ողորմեա

Ժամեա մեզ ի յօգնութիւն, զի մի մտցուք ի փորձութիւն, մաքուր մարմնով լինիլ ի քուն, արդար հոգւով մնալ արթուն:

Տէր, ողորմեա

Յիսուս Քրիստոս. կարող Աստված քեզ աղաչեմք բազկատարած. լուր և մաքրեա զմեզ ի մեղաց. և ազատեա ի փորձանաց:

Տէր, ողորմեա

Արի, արի, հովիւ բարի, առ ի խնդիր քո ոչխարի. մեղաւոր եմ մեղաց գերի, խնայեա որդւոյ անառակի:

Տէր, ողորմեա

Սուրբ Պատարագ հացն կենաց, ողորմութեան մեզ զդուռն բաց, խոստովանիմք Քրիստոս Աստված, փրկեա զաշխարհ ի փորձանաց:

Տէր, ողորմեա

Միջնորդութեամբ Սրբոյ Խաչին և անարատ Սուրբ ծնողին. զհեղումն արեան Փրկչին. ել ի խնդիր փոքու հօտին:

Տէր, ողորմեա

Քո անպատում խոնարհութեամբ և կամաւոր խաչելութեամբ, հաշտեա ընդ մեզ Տեր գթութեամբ և թող զմեղս ողորմութեամբ:

Տէր, ողորմեա

Գովեալ ես դու փայտ փրկութեան, ամենօրհնեալ յաղթող նշան. ընդ լուսակալ առաւօտեան, ծագեա մեզ զլոյս Արփիական:

Տէր, ողորմեա

Աստուածածին ամենօրհնեալ. զպաղատանս մեր ընկալ. ի նեղութեան ժամուս հասեալ, առ քեզ գոչեմք անձամբ թախծեալ:

Տէր, ողորմեա

Աստուածածին զքեզ ունիմ յոյս. բարեխօսեա մոլորելոյս, և ողորմեա Տէր իմ Յիսուս, հոգւով մարմնով կորուսելոյս:

Տէր, ողորմեա

Բանին Կենաց բարձող եղեր, զԱստուած մարմնով փառակրեցեր առ Տէր Արքայն բարեխօս լեր, ի փորձանաց զմեզ փրկել:

Տէր, ողորմեա

Սրբուհի մայր ողորմութեան, քեզ աղաչեմք մեք միաբան, բարեխօսեա առ Տէր Արքայն, վասն աշխարհիս խաղաղութեան:

Տէր, ողորմեա

Խնդրեմք ի քեն Հայր պատվական, Լուսավորիչ ազգի մարդկան, Տէր Սուրբ Գրիքոր պետ պարթևյան, լեր մեզ պարիսպ և պահապան:

Տէր, ողորմեա

Ով Սերովբէք և Քերովբէք, մեղաւորաց ձայն լսեցեք, զԱստուած ընդ մեզ հաշտեցուցէք անշէջ հրոյն ազատեցէք:

Տէր, ողորմեա

Աղաչանօք Սուրբ հրեշտակաց, և աղօթիւք վերին զօրաց, լուր Տէր ձայնի մեղաւորաց, և ազատեա ի փորձանաց։

Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա:

Աղոթք ճաշից առաջ

Խաղաղությամբ ճաշակենք այս կերակուրը, որ մեզ համար պատրաստված է Տիրոջ

կողմից, օրհնյալ է Տերն Իր պարգևներով : ԱՄԵՆ :

Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս, որ պատրաստեալ է մեզ ի Տեարնէ. Օրհնեալ

է Տեր ի պարգեւս Իւր . ԱՄԵՆ :

Աղոթք ճաշից հետո

Զլիութիւն ի վերայ սեղանոյս անհատ ու աննուազ արասցէ Քրիստոս Աստուած մեր, որ

զմեզ կերակրեաց եւ լիացոյց. Նմա փառք յաւիտեանս. ԱՄԵՆ :

Փառք կերակրողին տիեզերաց, որ զմեզ կերակրեաց եւ լիացոյց. Նմա փառք յաւիտեանս. ԱՄԵՆ :

Գործ սկսելուց առաջ

Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա մեզ:

Ուցո զիս, Տէր, առնել զարդարութիւն, խոսիլ զճշմարտութիւն, սիրել զսրբութիւն եւ ատել զաղտեղութիւն, խոտորիլ ի չարեաց եւ գնալ ի ճանապարհս բարեաց.

ԱՄԵՆ:

Ճանապարհ գնալուց առաջ

Տէր, ուղղեա զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան: Տէր, ուղղեա եւ առաջնորդեա հոգւոց մերոց եւ ամենայն հաւատացելոց գմալ ի ճանապարհս խաղաղութեան եւ ի կեանս արդարութեան եւ ի կեանս յաւիտենից. ԱՄԵՆ:

Աղոթք Սուրբ Սարգսի բարեխոսության

Գերագույն պատիվ ստացար՝ բարեխոսելու Բանն /Աստծուն/, խնդրանքները կատարող, աղոթքները լսող, Արագահաս Սուրբդ Սարգիս, գերիներին ազատող, մեր անձերի համար բարեխոսիր Քրիստոսին, Ում վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենիցԱմեն։

Երկնավոր Թագավորի Սուրբ զորապետ, Անմահի սիրով աշխարհին խաչված սուրբդ Սարգիս, պսակված Տիրոջ հաղթող խաչով, մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ, Ում վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից Ամեն։

Աղոթք Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսության

Հայաստան աշխարհի հավատքի հայր, աստվածագութ ծնող, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, աղոթքներով հայցի՛ր Երկնավոր Հորից,Նրա փառակից Որդուց և Սուրբ Հոգուց, որ մաքրի մեզ մեղքերից և ապրենք ճշմարիտ հավատովԱմեն։

Սուրբ Գրիգոր Տաթևացի «Մաղթանք Սուրբ Հոգի Աստծուն»

Գա՛նձ լոյսի, փառակի՛ց՝ Որդուն, անճա՛ռ զօրութիւն, ահե՛ղ մեծութիւն, անբա՛ւ բնութիւն։ Լո՛յս՝ լոյսից, Ոգի՛ Բարձրեալի, պատկե՛ր անփոփոխ, պա՛րզ, անզննելի՛։ Արարի՛չ հոգիների ստեղծո՛ղ մարմինների, անո՛ւն պաշտելի, ճշմարի՛տ, բարի՛, անեղծանելի՛։ Հօր հետ էակից եւ Տէ՛ր բոլորի, աղաչո՜ւմ ենք՝ ահա ընդունի՛ր Քեզ դաւանողներիս երկրպագութիւնն ի հաճութիւն Քեզ։

Սուրբ Հովհան Ոսկեբերանի աղոթքը սուրբ Եկեղեցու դռան առջեւ

Տաճա՛ր Աստուծոյ եւ բնակարան Սուրբ Հոգու, որ քեզանից սուրբ Աւազանով կանչեց որդեգրուելու երկնաւոր Հօրը։ Այսօր քո մէջ կամեցաւ պատարագուել անարատ Գառը։ Եւ ես եկայ քո դռների առաջ եւ աղաչում եմ քեզ՝ մաքրի՛ր ինձ վերստին լուացմամբ, սրբի՛ր մեղքերից եւ արժանի՛ արա մտնելու սուրբ Սեղանիդ առաջ՝ երկրպագելու․ ամէն։

Այլև աղաչում և խնդրում եմ Քեզանից, ո՛վ բազմագութ Աստված, մեր ազգի հին ու նոր և բոլոր հավատքով ու հույսով ի Քեզ ննջածների համար և մանավանդ՝ իմ մարմնավոր և հոգևոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների և բարեկամների համար, նաև՝ հոգևոր վարդապետների, բարի /գործերի/ մեջ կրթողների և ուսուցիչների և մեր բոլոր ի Քեզ ննջած աշխատավորների և երախտավորների համար, որոնց հիշի՛ր Քո ողորմությամբ Քո գալստյան մեծ Օրը, թողություն շնորհիր նրանց բոլոր մեղքերին ու սխալներին և դասի՛ր Քո սուրբերի հետ աջակողմյան դասում և տո՛ւր լսել Քո երանավետ բարբառը, թէ՝ եկէ՛ք, Իմ Հօ՛ր օրհնյալներ։ Եվ, ըստ նրանց՝ մեր հանդեպ երախտիքների, մեկի դիմաց բյուրապատի՛կ հատուցիր նրանց հոգիներին և անդատապա՛րտ դարձրու մեզ նրանց պարտքից։ Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից Ամեն։

Читайте также:  Молитвы нужно петь или читать

Աղօթք զօրաւոր առ երկնային զօրս (Молитва небесным силам на древнеармянском языке)

Անեղ անմահ Արարչին սպասաւորք անմարմինք՝ վերին զօրացն դասապետութիւնք։ Աթոռք, Քերովբէք և Սերովբէք, Տէրութիւնք, Զօրութիւնք և Իշխանութիւնք, Պետութիւնք, Հրեշտակապետք և Հրեշտակք, Միքայէլ և Գաբրիէլ, Պետք վերնական զօրացն դասուց, որք անլռելի ձայնիւ փառաբանութիւն մատուցանէք ամենասուրբ Երրորդութեանն, և երեքսրբեան ձայնիւ եղանակէք զերգս՝ ասելով․ «Ողորմեա՛, դո՛ւ ստեղծեր մի՛ կորուսաներ, զգործս ձեռաց քոց մի՛ անտես առներ»․ օգնական և պահապան լերո՛ւք ծառայիս Աստուծոյ․ ամէն։

Աղօթք առ սուրբ զինաւորս Քրիստոսի (Молитва святым воинам Христовым на древнеармянском языке)

Բ արեխօսութեամբ սուրբ զօրավարացն, սրբոյն Սարգսի զօրավարին և որդւոյ նորա Մարտիրոսին, և սրբոյն Թէոդորոսի զօրավարին, Գէորգայ զօրավարին և Մերկերիոսի զինաւորին․ Անդրէի զօրավարին, և չորից զինուորացն՝ Բասոսի, Եւսեբի, Եւտիքի և Բասիլիդեայ, սրբոյն Մինասայ, Երմոգինեայ և Գրաբոսի, և սրբոց Ատովմեանց, Ոսկեանց, և Սուքիասանց, Խարիթեանց և այլ ամենայն սրբոց բարեխօսութեամբն պահեա՛ զծառայս Քո․ ամէն։

Սաղմոս ԻԲ (Псалом 22)

Տէրը կհովուի ինձ, եւ ինձ ոչինչ չի պակասի։

Այնտեղ, դալար վայրում ինձ բնակեցրեց եւ հանդարտ ջրերի մօտ ինձ սնուցեց։

Ինձ դէպի իմ անձը դարձրեց եւ առաջնորդեց արդարութեան ճանապարհով Իր անուան համար։

Թէպէտ եւ ես գնամ մահուան ստուերներում, չեմ վախենայ չարից, քանզի Դո՛ւ, Տէ՛ր, ինձ հետ ես։

Քո ցուպը եւ գաւազանը՝ նրանք կմխիթարեն իմձ։

Իմ առաջ պատրաստեցիր սեղանը՝ դէմ յանդիման իմ նեղիչներին։

Օծեցիր գլուխս իւղով, Քո բաժակը որպէս անապակ գինի ինձ արբեցրեց։

Քո ողորմութիւնը, Տէ՛ր, ինձ հետ թող լինի իմ կեանքի բոլոր օրերում՝ երկար օրեր բնակուելու Տիրոջ տանը։

Փա՜ռք Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն։

Սաղմոս ԻԶ (Псалом 26)

Տէրն է իմ լոյսը եւ կեանքը, ես ումի՞ց վախենամ, Տէրն է իմ կեանքի ապաւէնը, ես ումի՞ց դողամ։

Երբ չարերը՝ իմ նեղիչները եւ թշնամիները, մօտեցան մարմինս ուտելու, նրանք տկարացան եւ ընկան։

Եթէ պատերազմ պատրաստուի իմ դէմ, իմ սիրտը չի երկնչի, թէ ճակատամարտ բարձրանայ ինձ վրայ,

սակայն, այսուհանդերձ, Քեզ կապաւինեմ, Տէ՛ր։

Մի բան խնդրեցի Տիրոջից եւ նոյնն եմ աղաչում՝ կեանքիս բոլոր օրերը բնակուեմ Տիրոջ տան մէջ։

Տեսնելու Տիրոջ վայելչութիւնը եւ Նրա տաճարի մէջ հրամայելու։

Չար օրն ինձ ծածկեց Իր խորանում, Իր խորանի թաքստոցում ինձ պատսպարեց։

Ժայռից վեր բարձրացրեցիր ինձ եւ այժմ բարձրացրո՛ւ իմ գլուխը թշնամիներիս վրայ։

Կշրջեմ եւ Նրա խորանում կմատուցեմ օրհնութեան պատարագ, կօրհնեմ եւ սաղմոս կասեմ Տիրոջը։

Լսի՛ր, Տէ՛ր, իմ ձայնը, քանզի Քեզ կանչեցի, ողորմի՛ր ինձ եւ լսի՛ր ինձ, քանզի Քեզ դիմեց իմ սիրտը, եւ իմ

հայեացքը, Տէ՛ր, փնտրեց Քո հայեացքը։

Մի՛ դարձրու Քո երեսն ինձանից եւ բարկութեամբ մի՛ լքիր Քո ծառային։

Տէ՛ր, իմ օգնակա՛նը եղիր, մի՛ անարգիր ինձ եւ մի՛ թողնիր ինձ, Աստուա՛ծ Փրկիչ իմ։

Իմ հայրը եւ մայրը թողեցին ինձ , եւ Տէրն ինձ ընդունեց։

Օրէնսգէ՛տ արա ինձ, Տէ՛ր, Քո ճանապարհի մէջ, առաջնորդի՛ր ինձ Քո ուղիղ շաւիղներով։

Մի՛ մատնիր ինձ իմ նեղիչների ձեռքը իմ թշնամիների պատճառով։

Մեղքերի վկաները բարձրացան ինձ վրա եւ իրենց անօրենութեամբ ստեցին իմ մասին։

Հաւատացի, որ կտեսնեմ Տիրոջ բարութիւնը կենդանեաց երկրում։

Սպասի՛ր Տիրոջը եւ քաջալերուի՛ր, թող զօրանայ քո սիրտը, եւ սպասի՛ր Տիրոջը։

Փա՜ռք Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն։

Սաղմոս Ծ (Псалом 50)

Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, ըստ Քո մեծ ողորմութեան, ըստ Քո առատ գթութեան քաւի՛ր

իմ անօրէնութիւնները։

Առաւե՛լ լուա ինձ իմ անօրէնութիւններից եւ մաքրի՛ր ինձ իմ մեղքերից։

Իմ անօրէնութիւնները ես ինքս գիտեմ, եւ իմ մեղքերն իմ առջեւ են ամեն ժամ։

Քո դէմ միայն մեղանչեցի, Տէ՛ր, եւ Քո առջեւ չարիք գործեցի։ Այնպէս որ արդար կլինես

Քո խօսքերում եւ յաղթող՝ դատելիս։

Անօրենութեամբ յղացաւ եւ մեղքի մէջ ծնեց ինձ իմ մայրը։

Դու, Տէ՛ր, չշմարտութիւնը սիրեցիր, անյայտներն ու ծածկուածները Քո իմաստութեամ յայտնեցիր ինձ։

Ցողի՛ր ինձ մշտիկով, եւ մաքուր կլինեմ, լուա՛, եւ ձիւնից էլ սպիտակ կլինեմ։

Լսե՛լ տուր ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն, եւ կցնծան ոսկորներն իմ տառապած։

Դարձրո՛ւ երեսդ իմ մեղքերից եւ քաւի՛ր իմ բոլոր անօրէնութիւնները։

Սուրբ սի՛րտ հաստատիր իմ մէջ, Աստուա՛ծ, եւ ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում։

Մի՛ զրկիր ինձ, Տէ՛ր, Քո երեսից, եւ մի՛ հանիր ինձանից Քո Սուրբ Հոգին։

Տո՛ւր ինձ Քո փրկութեան ցնծութիւնը եւ Քո տիրական Հոգով զորացրո՛ւ ինձ։

Անօրեններին կսովորեցնեմ Քո ճանապարհը, եւ ամբարիշտները դէպի Քեզ կդառնան։

Փրկի՛ր ինձ արիւնահեղութիւնից, Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ փրկութեան, կցնծայ իմ

լեզուն Քո արդարութեամբ։

Տէ՛ր, եթե իմ շուրթերը բանաս, իմ բերանը կերգի Քո օրհնութիւնները։

Թէ կամենայիր, զոհեր կմատուցէինք, բայց ողջակէզներն իսկ Քեզ հաճելի չեղան։

Զոհն Աստծուն խոնարհ հոգին է, սուրբ սիրտն ու խոնարհ հոգին Աստուած չի արհամարհում։

Բարի՛ արա, Տէ՛ր, Քո կամքով Սիոնին, եւ թող շինուեն Երուսաղէմի պարիսպները։

Այնժամ կհաւանես արդարութեան զոհերը, երբ զուարակները որպէս

ուխտի պատարագներ բարձրացնեն Քո սեղանին։

Փա՜ռք Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն։

Սաղմոս Ղ (Псалом 91)

Ով ապրում է Բարձրեալի օգնութեամբ, Աստուծոյ հովանու տակ կբնակուի երկնքում։

Կասի Տիրոջը «Իմ պաշտպանն ու պահապանն ես, Աստուա՛ծ» եւ ես յոյսս դրել եմ Նրա

Նա կփրկի ինձ որսողի որոգայթից եւ խռովութեան խօսքերից։

Իր թիկունքի վրայ կվերցնի քեզ, Նրա թեւերի հովանուն կյուսաս։

Կզրահապատի քեզ Նրա ճշմարտութիւնը։

Չես վախենայ գիշերուայ զարհուրանքից եւ ոչ էլ՝ ցերեկը սլացող նետից, խաւարում

շրջող չարքից, կէսօրուայ դիւային գայթակղութիւնից։

Քո [ձախ] կողմում հազարներ կընկնեն, եւ բիւրեր՝ աջ կողմումդ, եւ քեզ ոչինչ չի

Այլ դու աչքերովդ միայն կնայես եւ կտեսնես մեղաւորների պատիժը, քանզի Դու,

Տէ՛ր, իմ յոյսն ես։

Բարձրեալին քեզ ապաւէն արեցիր, չարիք քեզ չի պատահի, եւ տանջանքներ չեն

մերձենայ քո յարկին։

Իր հրեշտակներին պատուրել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր

ճանապարհներում։

Իրենց բազուկներին կվերցնեն քեզ, որպէսզի ոտքդ քարի երբեք չդիպչի։

Իժերի եւ քարբերի վրայ կքայլես եւ ոտնակոխ կանես առիւծն ու վիշապը։

«Քանզի Ինձ ապաւինեց, կփրկեմ նրան, հովանի կլինեմ նրան, քանի որ ճանաչեց Իմ

Կարդասցէ առ Իս, եւ Ես լուայց նմա եւ առ նմա եղէց ի նեղութեան։

Փրկեցից եւ փառաւոր արարից զնա, երկայն աւուրբք լցուցից եւ ցուցից նմա

զփրկութիւն Իմ»։

Փա՜ռք Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն։

Источник статьи: http://armenio.info/molitvy.html